National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.10.2006
«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները կհստակեցնեն ընտրական գործընթացները

Հոկտեմբերի 25-ի նիստում ԱԺ պատգամավորները շարունակեցին «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկումները:

ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը հուսով է, որ կանցկացվեն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ սխալ է նախապես դրական ու բացասական կարծրատիպեր ստեղծելը: Պատգամավոր Կորյուն Առաքելյանը խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները որակեց որպես ժողովրդի ապագայի եւ ճակատագրի ընտրություն, թեպետ նրա կարծիքով` Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործել ընտրակեղծիքների մեթոդները: Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ զինծառայողների քվեարկության ընթացակարգի, շրջիկ քվեատուփերի, ընտրական հանձնաժողովների հավասարության սկզբունքով ձեւավորման, դիտորդների մասնակցության, ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցանման եւ ատեստավորման խնդիրներին: Պարոն Մարգարյանը հիշեցրեց, որ ՕԵԿ-ը կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին , եթե այն շահարկվի, ապա ՕԵԿ-ը ետ կվերցնի իր ստորագրությունը: ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը գտնում է, որ քաղաքական կամքի առկայությամբ հնարավոր է որակյալ ընտրություններ անցկացնել, ն ա կարեւորեց ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ընտրություններին:

ՄԱԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը` արձանագրելով, որ վերջին տարիներին նվազել է ժողովրդի վստահությունը իշխանությունների նկատմամբ, կա անջրպետ քաղաքացիների եւ իշխանությունների միջեւ եւ պետք է վերացնել այդ անջրպետը, որպեսզի քաղաքացիները հասկանան` իրենք են իշխանություն ձեւավորողը. դա իշխանության հաջորդականության եւ փոփոխության գործընթացի իրականացման հիմք կհանդիսանա: Պարոն Արսենյանի հավաստմամբ` «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների արդյունավետությունը կապացուցեն առաջիկա ընտրությունները:

«Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանի կարծիքով` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելով կնվազեն ընտրակաշառքները եւ ընտրակեղծիքները, կկայունանա ընտրողների բարոյահոգեբանական վիճակը եւ կբարձրանա կուսակցությունների պատասխանատվությունը պետության ապագայի հանդեպ: Պարոն Կարապետյանն առաջարկում է ընտրական գործընթացը տեսանկարահանել, որը կկասեցնի ընտրակեղծիքների իրականացումը: Խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

ՕԵԿ խմբակցության խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն անթույլատրելի է համարում ընտրակեղծիքների իրականացումըկրթօջախներում, երբ սոցիալական վիճակը ստիպում է ուսուցիչներին խախտումներ կատարել:Պատգամավորը հավատացած է` եկել է քաղաքակիրթ ընտրությունների անցկացման ժամանակը:Ընտրություններում տիկին Բիշարյանը կարեւորեց գաղափարական պայքարը եւ գաղափարների մրցակցությունը:

«Գործարա ր» պատգամավորական խմբիքարտուղար Մեխակ Մխիթարյանի կարծիքով` «Ընտրական օրենսգրքի» առաջարկվող փոփոխությունների միտումը ընտրությունների անցկացման եւ օրենսգրքի որակի բարելավումն է:Անդրադառնալով իշխանությունների վերարտադրության խնդրին` պարոն Մխիթարյանը համոզմունք հայտնեց, որ վերարտադրվելու կարիք ունի եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը: Նշվեց, որ «Գործածար» պատգամավորական խումբը կողմ է քվեարկելու օրինագծին:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Նա նշեց, որ նախագիծը մշակելիս հեղինակները, հաշվի առնելովազգային մենթալիտետը,հաշվի են առել նաեւ ժողովրդավարական երկրների փորձը: Նա կարեւորեց ընտրական խախտումների դեպքում քրեական պատասխանատվության խստացումը:Խմբակցության ղեկավարն արձանագրեց, որ համամասնականի եւ մեծամասնականի 90/41 հարաբերակցությունը առաջխաղացում է` հետագայում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու համար: Նշվեց, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգ ունենալու ՀՅԴ տեսակետը սկզբունքային է եւ չի փոխվել, սակայն իրենք դեմ են դրա իմիտացիոն քննարկումներին: Խմբակցությունը կարեւոր է համարում նաեւ քաղաքական համաձայնությունը:

«Արդարությ ուն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է օրինագծի ընդունմանը:Տեղեկացվեց, որ «Արդարություն» խմբակցությունը մասնակցել է «Ընտրական օրենսգրքի» մշակման աշխատանքներին, ներկայացրել է առաջարկներ: Խմբակցությունը ստորագրությունը ետ է վերցրել որոշ վերապահումներ չընդունվելու պատճառով. անընդունելի է ընտրական հանձնաժողովների ձեւավորումը դատավորների, ՀՀ նախագահի եւ «ժողպատգամավոր» խմբի կողմից. հանձնաժողովներում ընդդիմությունը եւ իշխանությունները հավասար չափով պետք է ներկայացված լինեն: Նա կարեւորեց հանձնաժողովի ղեկավար կազմում ընդդիմադիր ներկայացուցչի առկայությունը:

«Ժողպատգամավոր» խմբի տեսակետն էլ բարձրաձայնեց ՀակոբՀակոբյանը: Ըստ նրա` ավանդույթ է դարձել ամեն ընտրությունից հետո քննադատել կեղծված ընտրությունները:«Եթե քաղաքացին դժգոհելով իշխանություններից ձայն է տալիս ընդդիմությանը, դա իշխանության վատ աշխատանքի արդյունքն է, ոչ թե ընդդիմության գաղափարական հաղթանակը»,- գտնում է Հակոբ Հակոբյանը: «Ժողպատգամավոր» խումբն առաջարկում է քաղաքական ուժերին վերանայել ընտրություն կազմակերպե լու եւ անցկացնելու պատասխանատվությունը: Տեղեկացվեց, որ պատգամավորական խմբի տեսակետը կարտահայտվի քվեարկության ժամանակ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում անդրադարձավ հնչած տեսակետներին: Նրա գնահատմամբ` օրենսդիրների ելույթներից տպավորություն է ստեղծվում, թե «Ընտրական օրենսգիրքը» մարսեցիները պետքէ գրեն, իսկ պատգամավորները միայն արտահայտեն իրենց դժգոհությունը: Անդրադառնալով ելույթներում արծարծվող «վատ օրենքով էլ կարելի է լավ ընտրություն անցկացնել» գաղափարին` ԱԺ նախագահը փաստեց, որ որեւէ մեկը իրավունք չունի նման արտահայտություններով թաքցնել սեփական պարտականությունները չկատարելը: «Խորհր դարանը պարտավոր է լավ օրենք ստեղծել եւ լավ ընտրություններ անցկացնել: Նման կարգախոսներով չաշխատել «Ընտրական օրենսգրքի» վրա անթույլատրելի է, դա նշանակում է չկատարել պարտականությունները եւ ուրիշ ոչինչ»,- ասաց պարոն Թորոսյանը: Խոսելով «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների անհրաժեշտության մասին` խորհրդարանի նախագահն անհեթեթություն համարեց այն հայտարարությունները, թե օրենսգիրքը փոխվում է կեղծիքների համար: Տիգրան Թորոսյանի կարծիքով` պետք է ոչ թե անընդհատ դժգոհել սեփական բախտից, այլ կառուցողական առաջարկություններ ներկայացնել օրենսգիրքը բարեփոխելու համար: Տեղեկացվեց, որ Օրենսգիրքը դեռ2005 թ.-ին փորձ է արվել փոփոխելու, կիսատ է մնացել եւ հունվարին դրվել է շրջանառության մեջ: «Մեր պարտականությունն է օգնել մեր գործընկերներին, համատեղ քննարկել եւ շտկել թերությունները, քանի որ, ի վերջո, ամեն նախնական նախագիծ միշտ էլ ունենում է թերություններ:Իհարկե, թերություններ եղել են եւ հազար անգամ նույն բանի մասին խոսելով` ոչ այդ թերություններն են վերանում եւ ոչ էլ գալիք ընտրություններն են բարելավվում: Կա ընդամենը մեկ ճանապարհ` «Ընտրական օրենսգիրք», որը կարգավորում է ընտրական գործընթացները»: Խոսելով ընտրությունները համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով անցկացնելու մասին` ԱԺ նախագահը նշեց, որ նախագծում չկա հոդված, որը փոխի համամասնականի եւ մեծամասնականի հարաբերակցությունը, քանի որ նախագիծը ձեւավորելիս եւ այն ստորագրելիս քաղաքական ուժերը պայմանավորվել են հարցերի շրջանակի մասին: Պարոն Թորոսյանն առաջարկեց բոլոր շահագրգիռ կողմերին առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առաջարկություններ: «Ես լավատես եմ եւ կարծում եմ, որ խորհրդարանում կան մարդիկ, որոնք ստորագրել են փաստաթուղթը, աշ խատել են ու աշխատելու են որքան հնարավոր է բարելավվել «Ընտրական օրենսգիրքը»` լավ ընտրություններ ունենալու համար»,- եզրափակեց խորհրդարանի նախագահը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ օրինագծի համահեղինակ Սամվել Նիկոյանը եզրափակիչ ելույթներում հավաստիացրին, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բովանդակային բոլոր առաջարկները կքննարկվեն:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը:

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», «ՀՀ հող ային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օ րինագծերն առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ առաջարկվում է փոփոխել օրինագծի 18-րդ հոդվածը:

Հարակից զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:  Նա գտնում է, որ օրինագծի ընդունումը ձգձգելը օգուտ չէ ոչ պետությանը, ոչ հասարակությանը, չկարգավորված օրենսդրական դաշտը խանգարում է քաղաքացիների շահերի պաշտպանությանը: Տեղեկացվեց, որ առաջարկներ են ներկայացրել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, Կոզեռն թաղամասի բնակիչները, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը, հ/կ ներկայացուցիչները եւ այլք: Վիճահարույց է հանրային, գերակա, բացառիկ շահի որոշման հարցը: Պարոն Պետրոսյանը գտնում է, որ հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերող չի կարող լինել կազմակերպությունը: Ըստ նրա` Սահմանադրական դատարանը այդ դրույթը ի վերջո հակասահմանադրական է ճանաչելու: Պատգամավորը գտնում է, որ գնահատման գործընթացին պետք է մասնակից լինի նաեւ քաղաքացին:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 26-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am